Նորություններ և իրադարձություններ
Դատավորը եւս հրապարակայնության կողմնակից է
20.10.2009
20.10.2009թ.-ին դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով հերթական դատական նիստը:
Նիստի ժամանակ պարոն Ղազարյանը պատասխանող կողմին կոչ արեց պատասխանել տեղեկատվություն ստանալու հարցումներին եւ կանխավ վատ չտրամադրվել դրանց դեմ: “Եթե Ձեզ փողոցում մեկը մոտենում է եւ հարցնում, թե ինչպես գնա Հանրապետության Հրապարակ, ապա Դուք պատասխանում եք, այլ ոչ թե ասում, որ տեղեկատվական բյուրո չեք, թող ուրիշից հարցնի”:
Դատաքննության նախապատրաստման փուլն ավարտվեց եւ նշանակվեց դատաքննություն: Դատաքննությունը տեղի կունենա հաջորդ նիստի ժամանակ, որի օրը դեռեւս նշանակված չէ: