Նորություններ և իրադարձություններ
Դատական նիստը կրկին հետաձգվեց
11.09.2009
Սեպտեմբերի 10-ին կայացավ ”Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի:
Ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այս անգամ եւս ՀԱԿ ներկայացուցիչները չէին ներկայացել դատական նիստին, սակայն դատարան գրավոր պատասխան էին ուղարկել, որում մասնավորապես նշել էին, որ ՀԱԿ-ը իրավաբանական անձ, սուբյեկտ, այսինքն` տեղեկատվություն տնօրինող չէ, հետեւապես իրենք չէին կարող պատասխանել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցմանը:
ՀԱԿ-ը, ըստ դատական կարգի, պետք է գրավոր պատասխանի մի օրինակն էլ ուղարկեր ԻԱԿ-ին, ինչը, սակայն, չէր արել: Այդ իսկ պատճառով էլ դատավոր Ա. Սուքոյանը հետաձգեց դատական նիստի քննությունը` ԻԱԿ-ին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու ՀԱԿ-ի գրավոր պատասխանին:
Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 12-ին: