Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԻԱԿ-ն ընդդեմ ՀԱԿ-ի նախնական դատը կկայանա սեպտեմբերի 10-ին

08.09.2009

2009թ.-ի սեպտեմբերի 10-ին, ժամը 11:30-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում)` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի:

Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Հայ Ազգային Կոնգրես դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ հետեւյալի մասին.
1. Դաշինքի 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն:
2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին:

ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ Դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանից խնդրել էր տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռեւս 2009թ.-ի ապրիլին, սակայն հարցումը մնացել էր անպատասխան:

← Վերադառնալ ցուցակին