Նորություններ և իրադարձություններ
Նիստը հետաձգվեց
01.09.2009
“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի` ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի նախնական դատական նիստի քննությունը հետաձգվեց պատասխանող կողմի` դատարան չներկայանալու պատճառով:
Դատական հաջորդ նիստի քննությունը նշանակվել է 2009թ.-ի սեպտեմբերի 10-ին, ժամը 11.30-ին, որը տեղի կունենա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում: :
Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Հայ Ազգային Կոնգրես դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ հետեւյալի մասին.
1. Դաշինքի 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն:
2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին:
ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ Դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանից խնդրել էր տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռեւս 2009թ.-ի ապրիլին, սակայն հարցումը մնացել էր անպատասխան: