Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Դատարանը հրապարակեց ԻԱԿ-ն ընդդեմ Տալվորիկի գյուղապետարանի հայցով վճիռը

24.07.2009

Հուլիսի 23-ին ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Ծատուրյան) վճռեց վարչական գործի վարույթը, ըստ հայցի` “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության ընդդեմ Տալվորիկի գյուղապետարանի` տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին կարճել, քանի որ դատավարության ընթացքում Տալվորիկի գյուղապետը ԻԱԿ-ին առձեռն տրամադրել էր պահանջվող տեղեկատվությունը:

Դատարանը նաեւ վճռեց “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել նախապես չվճարված պետական տուրքի գումարը` 4000 դրամի չափով, քանի որ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ համաձայն` եթե հայցը թողնվում է առանց քննության կամ վարույթը կարճվում է, դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա:

← Վերադառնալ ցուցակին