Նորություններ և իրադարձություններ
Արարատի մարզը եւս ծանոթացավ ՏԱ օրենքին
10.07.2009
Հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արարատի մարզում էր` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով մարզի համայնքապետերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ուսուցում կազմակերպելու նպատակով:
ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը համայնքապետերին ներկայացրեց տեղեկատվության ազատության կարեւորությունը եւ նշանակությունը, նաեւ` տեղեկատվություն տնօրինողի պարտականությունները: Մասնավորապես, թե ինչու համայնքապետերը պետք է բաց եւ հրապարակային աշխատեն:
Ներկաները ընդհանուր առմամբ համաձայն էին հրապարակային աշխատելու սկզբունքների հետ, սակայն եղան գյուղապետեր, որոնք դժգոհեցին, որ ամեն մի տեղեկատվություն ստանալու հարցում իրենցից բավականին շատ ժամանակ եւ ջանք է պահանջում, որն էլ կարող է խոչընդոտել իրենց գյուղապետարանի բնականոն աշխատանքին: Մ. Հակոբյանը նշեց, որ “եթե բոլոր տեղեկությունները հստակ դասակարգվեն, մշակվեն եւ պահպանվեն, ապա յուրաքանչյուր տեղեկատվություն ստանալու հարցման պատասխան կարելի է պատրաստել հաշված րոպեներում”:
Նաեւ ԻԱԿ փորձագետը ներկաներին տեղեկացրեց, թե ինչ ժամկետներում եւ կարգով պետք է ընթացք տալ տեղեկատվություն ստանալու հարցումներին, ինչպես եւ տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը:
Մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մ. Հակոբյանը խոսեց ՏԱ օրենքն օգտագործելու առանձնահատկությունների մասին: “Տեղեկատվության ազատությունը շատ կարեւոր նշանակությունը ունի քաղաքացիական հասարակության զարգացման եւ կայացման գործում”:
Քննարկվեցին հետեւյալ հարցերը.
• Ո՞վ ունի տեղեկություն ստանալու իրավունք,
• Ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն (տեղեկատվության ակտիվ հրապարակումը),
• Տեղեկատվության ստացումը հարցումների միջոցով. տեղեկություն ստանալու բանավոր, գրավոր եւ էլեկտրոնային հարցումներ ներկայացնելու կարգը,
• Տեղեկատվության տրամադրման ժամկետներ եւ վճար,
• Տեղեկատվություն ստանալը ինտերնետի միջոցով,
• Տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը եւ կարգը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Քոչարյանը խոսեց ԻԱԿ-ի դատական պրակտիկայի մասին: Պատմեց ուշագրավ մանրամասնեց ԻԱԿ-ի շահած դատերից, մասնավորապես, ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի գործի մասին, որի շրջանակներում համայնքապետը սեփական գրպանից 50.000 դրամ տուգանք է մուծել` տեղեկատվություն չտրամադրելու համար:
Միջոցառումն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում: