Նորություններ և իրադարձություններ
Քննարկում ենք տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների փաթեթը
19.06.2009

Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակվել է "Տեղեկատվության ազատության մասին" գործող օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության փորձագետների կողմից:
Հանդիպման ժամանակ հիմնական քննարկումը ծավալվեց տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի չափի, ինչպես եւ պարտադիր հրապարակման ձեւերի որոշման շուրջ: Հնչեցին 20-ից ավելի առաջարկներ, որոնք աշխատանքային խումբը խոստացավ հաշվի առնել նախագծի վերջնական տարբերակի մշակման ժամանակ:
Աշխատանքային քննարկումն իրականացվել էր ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ: