Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Տալվորիկի եւ Լենուղու գյուղապետերի
01.07.2009
Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում (նստավայրը` ք. Էջմիածին) տեղի կունենա ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկ եւ Լենուղի գյուղապետերի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցերի քննությունը:
ԻԱԿ-ը այս համայնքների ղեկավարներին դիմել էր հետեւյալ տեղեկությունները ստանալու հարցումով.
1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճեն,
2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճեները:
Եվ Տալվորիկի, եւ Լենուղու գյուղապետերը օրենքով նախատեսված ժամկետներում չեն պատասխանել ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցումներին:
Ի դեպ, հենց Տալվորիկի գյուղապետարանում օրեր առաջ ՀՀ վերահսկիչ պալատը բյուջետային միջոցների բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել: