Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Աննախադեպ վճիռ դատական պրակտիկայում

08.07.2009

ՀՀ վարչական դատարանն առաջին անգամ վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկեց պաշտոնյային` անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար:
Հուլիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը` դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց` բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը` պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը 50.000 դրամ տուգանք է մուծելու` պահանջվող տեղեկատվությունը
ԻԱԿ-ին ժամանակին չտրամադրելու համար:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը փետրվարի 2-ին դիմել էր Ելփինի գյուղապետին` խնդրելով տրամադրել.
1. Ելփին համայնքի 2008թ.բյուջեի պատճեն:
2. Ելփին համայնքի 2008թ. բյուջեի կատարման հաշվետվության պատճեն:

ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան: Եվ միայն դատարան դիմելուց հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ելփինի գյուղապետից պատասխան էր ստացել:

Այստեղից կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի եւ գյուղապետի հայցին:




← Վերադառնալ ցուցակին