Նորություններ և իրադարձություններ
Կհրապարակվի ընդդեմ Տալվորիկի գյուղապետարանի վճիռը
07.07.2009
Հուլիսի 9-ին, ժամը 15:30-ին ՀՀ վարչական դատարանը (նստավայրը` Էջմիածին) կհրապարակվի վճիռ` ԻԱԿ-ն ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի գործով:
ԻԱԿ-ը Տալվորիկի գյուղապետարանից պահանջել էր`
1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճեն, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը,
2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճեները:
Հիշեցնենք, որ Տալվորիկի գյուղապետարանը մինչ դատական նիստի օրը պատասխան էր ուղարկել ԻԱԿ-ին՝ տեղեկացնելով, թե “պահանջվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքից”: Իսկ նախորդ դատական նիստի ժամանակ Տալվորիկի գյուղապետը 3 օր ժամանակ էր խնդրել` ճշտելու համար, թե որն է իր պաշտոնական գրության մեջ նշված ինտերնետային կայքի հասցեն, որտեղից եւ պետք է ԻԱԿ-ը ստանա պահանջվող տեղեկությունները: