Նորություններ և իրադարձություններ
3 օր` կայքի հասցեն ճշտելու համար
03.07.2009
Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու եւ Տալվորիկի գյուղապետարանների գործերի դատական քննությունը:
Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները, ուստի, ԻԱԿ-ը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից:
Տալվորիկի գյուղապետարանը եւս մինչ դատական նիստի օրը պատասխան էր ուղարկել ԻԱԿ-ին՝ տեղեկացնելով, թե պահանջվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքից: Դատարանում Տալվորիկի գյուղապետը 3 օր ժամանակ խնդրեց` ճշտելու համար, թե որն է իր պաշտոնական գրության մեջ նշված ինտերնետային կայքի հասցեն, որտեղից եւ պետք է ԻԱԿ-ը ստանա պահանջվող տեղեկությունները: Ստացվում է՝ համայնքապետին 3 օր էր անհրաժեշտ մարզպետարանի ինտերնետային կայքի հասցեն ճշտելու համար:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը Տալվորիկի գյուղապետարանից պահանջել էր`
1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճեն, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը,
2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճեները: