Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Դատը հետաձգվեց… ՊՈԱԿ-ը լուծարվում է

15.07.2009

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն” ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործի քննությունը  վարչական դատարանում 15.07.09թ.-ին հետաձգվեց անորոշ ժամանակով:

Պատճառն այն է, որ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը լուծարվում է, եւ մինչեւ իրավահաջորդության հարցը չլուծվի, գործի հետագա քննությունն անհնար է:

Հիշեցնենք, որ “Ինֆորմացիայի ազատության կենտրոնը” դիմել էր դատարան` “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ից հետեւյալ տեղեկատվությունը տրամադրելու մերժում ստանալու պատճառով.

1.“Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008թթ.-ին որքան գումար է կազմել,

2.Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագիր,

3.Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ.-ին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից:
 

← Վերադառնալ ցուցակին