Նորություններ և իրադարձություններ
Համայնքի որոշումները փչացնու՞մ են քաղաքի տեսքը
30.09.2008
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հրազդանի քաղաքապետի դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարուցած հայցի նախնական դատական 1-ին քննությունը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ: ԻԱԿ-ը Հրազդանի քաղաքպետարանին դատի էր տվել տեղեկատվություն չտրամադրելու եւ համայնքի որոշումները հանրությունից թաքցնելու համար։
Դեռեւս ս.թ. հուլիսի 4-ին ԻԱԿ-ը լուսանկարել էր Հրազդանի քաղաքապետարանի շենքը, որի դիմաց տեղադրված ցուցատախտակների վրա չկար փակցված որեւէ տեղեկատվություն, որոշում, այնինչ ցուցատախտակները հատուկ նախատեսված են հանրությանն իրազեկելու նպատակով: Դրան ի պատասխան՝ պատասխանող կողմը` Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական ծառայության պետ Ռադիկ Հարությունյանը, դատարանին ներկայացրեց նույն ցուցատախտակների մի այլ լուսանկար, որտեղ արդեն փակցված էին քաղաքապետի կողմից ընդունված որոշումներ: Ռ. Հարությունյանը այն կարծիքի էր, որ այդ ցուցատախտակների վրա պարտադիր չէ, որ միշտ փակցված լինի տեղեկատվություն, քանի որ ինչպես նշեց ներկայացուցիչը՝ «տեղեկությունները կարող են փչացնել քաղաքի տեսքը»:
Քանի որ պատասխանող կողմը իր կողմից ներկայացված առարկությունները եւ ապացույցները պատշաճ կերպով չէր ուղարկել հայցվոր կողմին, ՀՀ վարչական դատարանը` ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասով, նախնական դատական նիստը հետաձգեց մինչեւ հոկտեմբերի 14:
Նախնական դատական նիստը հետաձգվեց, սակայն պատասխանող կողմն իր առարկություններն ու առաջարկությունները հայցվոր կողմին փորձեց ներկայացնել արդեն դատարանի միջանցքում: Մասնավորապես, պատասխանող կողմի ներկայացուցիչը պնդում էր, որ տեղեկատվություն տրամադրելու համար նախատեսված գումարի մասին չեն հայտնել ԻԱԿ-ին` հաշվի առնելով, որ գործ ունեն «քնքուշ սեռի ներկայացուցչի հետ»: Նաեւ տարակուսած պարզաբանում էին, թե «ինչպես կարող էին մերժել տեղեկատվության տրամադրումը` հատկապես հաշվի առնելով կենտրոնի հնչեղ անունը»:
Պատասխանող կողմը ներկայացնող Ռ. Հարությունյանը նաեւ համոզում էր ԻԱԿ-ի ներկայացուցիչներին ետ վերցնել հայցադիմումը` պարտավորվելով տրամադրել պահանջվող տեղեկատվությունը` Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու որոշումների պատճեները: Հայցվոր կողմը հրաժարվեց ետ վերցնել հայցադիմումը, բայց եւ այնպես համաձայնեց 10 ամսվա վաղեմությամբ ստանալ ԻԱԿ-ի հարցման պատասխանը:
Ի դեպ, Հրազդանի քաղաքապետարանի ներկայացուցիչները իրենց հետ բերել էին 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ Հրազդանի ավագանու կողմից կայացված բոլոր որոշումները` ցույց տալու համար, որ իրենց քաղաքապետարանն աշխատում է բաց եւ թափանցիկ:
Հաջորդ նախնական քննության դատական նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 16-ին: