Նորություններ և իրադարձություններ
Դատավարությունը շարունակվում է
31.10.2008
Նոյեմբերի 11-ին, ժամը 15-ին ՀՀ վարչական դատարանում կշարունակվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը ԻԱԿ-ին ի վերջո տրամադրել է 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները` պատճենահանման համար որոշակի գումար գանձելով:
Կայանալիք դատական նիստի ժամանակ քննվելու է ԻԱԿ-ի հայցադիմումի մյուս երկու պահանջները: Այն է` Հրազդանի քաղաքապետին ենթարկել վարչական տույժի և որպես պատասխանատվության միջոց ընտրել տուգանքը` 50000 /հիսուն հազար/ դրամ գումարի չափով, ինչպես նաեւ պարտադրել Հրազդանի քաղաքապետին համայնքի իրավական ակտերը Հրազդանի քաղաքապետարանի վարչական շենքի տարածքում հանրության համար մատչելի ձևով, օրենքով սահմանված կարգով, հրապարակել /փակցնել/: