Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Շարունակվում է ԻԱԿ-ի հայցի քննությունն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի

08.10.2008

Հոկտեմբերի 14-ին, ժամը 16-ին ՀՀ վարչական դատարանում կշարունակվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարության նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ վերջինս հրաժարվել է ԻԱԿ-ին տրամադրել քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները` նախընտրելով աշխատել փակ եւ գաղտնի:

Հրավիրում ենք բոլոր լրագրողներին ներկա գտնվել եւ լուսաբանել դատական նիստը: ԻԱԿ-ի շահերը դատարանում ներկայացնելու է ԻԱԿ-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Այստեղ կարող եք ծանոթանալ հայցադիմումին:

← Վերադառնալ ցուցակին