Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Վերապատրաստվեցին

26.05.2008

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 76 պաշտոնյա մասնակցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կազմակերպված տեղեկատվության ազատության վերաբերյալ ուսումնական դասընթացներին։


Ուսուցմանը մասնակից բոլոր պաշտոնյաները նշել են, որ իրենք շատ են զգում տեղեկատվության ազատության օրենսդրության իմացության անհրաժեշտությունն իրենց պրակտիկայում։ Մեծ մասը նաեւ նշել է, որ նման դասընթացները պետք է անցկացվեն պարբերաբար՝ առավել մեծ արդյունավետություն ապահովելու համար։ Ցանկություն էր նաեւ հայտնվել, որ նման դասընթացների մասնակցեն նաեւ որոշում կայացնողները եւ ոչ միայն կատարողները։

Մասնակից 76 պաշտոնյաները բաժանվել են 3 խմբի` յուրաքանչյուրում մոտ 25-ական մասնակից: Յուրաքանչյուր խումբ մասնակցել է 1.5 օրյա դասընթացի` օրական շուրջ 8 ժամ տևողությամբ: Դասընթացներն անց են կացվել մայիսի 5-6; 12-13 և 21-22 Աղվերանում։ Բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ՝ ստորագրված ԵԱՀԿ դեսպանի, Քաղաքացիական ծառայության խորհդրի նախագահի եւ ԻԱԿ նախագահի կողմից։

Վերապատրաստումն իրականացվել է համաձայն «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրի: Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին