Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հասարակայնության հետ կապերի պատասխանատուները կմասնակցեն վերապատրաստման դասընթացի

28.04.2008

Մոտ 90 մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ կմասնակցեն տեղեկատվության ազատության վերաբերյալ վերապատրաստման դասընթացի: Մասնակիցները կբաժանվեն 3 խմբի` յուրաքանչյուրում մոտ 30-ական մասնակից: Յուրաքանչյուր խումբ կմասնակցի երկօրյա դասընթացի` օրական շուրջ 8 ժամ տևողությամբ:

Դասընթացները տեղի կունենան մայիսի 5-6; 12-13 և 21-22 Աղվերանում:

Վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի վերջում մասնակիցները կանցնեն թեստավորում` դասընթացի շրջանակներում ձեռք բերված գիտելիքները և դրանք կոնկրետ դեպքերում կիրառելու հմտությունները ստուգելու համար:

Վերապատրաստումը իրականացվելու է համաձայն «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրի:

Վերապատրաստման դասընթացը իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության և աղաքացիական ծառայության խորհրդի կողմից ԵԱՀԿ Երևան գրասենյակի աջակցությամբ Իտալիայի կառավարության ֆինանսավորմամբ:

← Վերադառնալ ցուցակին