Նորություններ և իրադարձություններ
Ի՞նչ է որոշում ավագանին
07.01.2008
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2007թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղեկություն ստանալու հարցումներ էր ուղարկել Երևանի բոլոր 12 համայնքների թաղապետերին` խնդրելով տրամադրել համայնքների ավագանիների կողմից 2007թ. երրորդ եռամսյակի ընթացքում կայացված որոշումների պատճենները` տեսնելու, թե ինչպիսի որոշումներ է կայացնում ավագանին համայնքներում:
Նախ նշենք, որ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան տրամադրել է միայն Նուբարաշենի թաղապետարանը (3 oր): Մալաթիա-Սեբաստիայի և Նոր-Նորքի թաղապետարանները պատասխանել են 6 օրում, Դավթաշենի թաղապետարանը` 8 օրում, Շենգավիթի թաղապետարանը` 9 օրում, Կենտրոնի և Ավանի թաղապետարանները` 11 օրում, Աջափնյակի թաղապետարանը` 13 օրում: Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանը պատասխանել է 17 օրում: Ամենավերջին պատասխանը ստացվել է Արաբկիրի թաղապետարանից` 18 օրում: Պատասխան չի ստացվել միայն Էրեբունու եւ Նորք-Մարաշի թաղապետարաններից:
Էրեբունու թաղապետարանում տեղեկատվություն չտրամադրելու հրաշալի միջոց են գտել: Նամակների բաժնում կտրականապես հրաժարվեցին խոստովանել, որ իրոք ստացել են ԻԱԿ-ի հարցումը: Ընդ որում, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նույն հարցումը ուղարկեց 2-րդ անգամ` կրկին պատվիրված փոստով, սակայն թաղապետարանի աշխատակիցները պնդում են, որ երկու հարցումն էլ չեն ստացել: Էրեբունու թաղապետարանը սպասարկող թիվ 8 փոստում ճշտեցինք, որ ԻԱԿ-ի 2 նամակներն էլ ուղարկվել են թաղապետարան, որտեղ թաղապետարանի աշխատակիցը ստորագրությամբ ստացել է հարցումները: Մեզ խաբելու եւ տեղեկատվություն չտրամադրելու համար Էրեբունու թաղապետը ընդգրկվել է տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների 2007թ. տարեկան Սեւ ցուցակում:
ԻԱԿ-ի հարցմանը չէր պատասխանել նաեւ Նորք-Մարաշի թաղապետարանը: Այստեղ ֆինանսական բաժնի պետը մեզ հայտնեց, թե համայնքի ավագանու որոշումները 30 էջ են, և դրանց պատճենները տրամադրելու համար 2000 դրամ գումար է պետք վճարել: Հայտնի չէ, թե Նորք-Մարաշի թաղապետարանում ինչ շուկայական գնով են հաշվարկում 1 էջի պատճենահանման ծախսերը:
Ստացված պատասխաններից 2-ը եղել են ոչ լիարժեք: Աջափնյակ և Շենգավիթ համայնքների թաղապետարանները հրաժարվել են տրամադրել տեղեկատվություն` խորհուրդ տալով այն կարդալ «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրից»: Աջափնյակի թաղապետարանից ստացված նամակում գրված է. «Համայնքի ավագանու կողմից կայացված որոշումները հրապարակվում են «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրում»: Նշված տեղեկագրերը կարող եք ձեռք բերել գրախանութներից»: Նույնաբովանդակ խորհուրդ են տվել նաև Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաները: Այս 2 համայնքների ղեկավարներին հիշեցնենք, որ ավագանու որոշումները բաց փաստաթղթեր են, և դրանք պետք է փակցվեն բոլորի համար մատչելի և տեսանելի վայրերում, իսկ դրանց պատճենները պետք է տրամադրվեն քաղաքացիներին:
Ամենածավալուն պատասխանը տրամադրել է Արաբկիրի թաղապետարանը` 69 էջ: Նրան հետևում են Նոր-Նորք և Մալաթիա-Սեբաստիա համայնքների թաղապետարանները` համապատասխանաբար 48 և 47 էջ, այնուհետև Կենտրոնի թաղապետարանը` 30 էջ, Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը` 27 էջ, Ավանի թաղապետարանը` 22 էջ, Նուբարաշենի թաղապետարանը` 13 էջ: Ամենակարճ պատասխանը ստացվել է Դավթաշենի թաղապետարանից` 3 էջ: Փաստորեն, 2007թ. երրորդ եռամսյակում Դավթաշենի ավագանին ունեցել է միայն մեկ նիստ` կայացնելով 6 որոշում:
Տեսնենք, թե ինչ որոշումներ են կայացնում համայնքի ավագանիները: Արդյոք նրանք համայնքի բյուջեի միջոցով իրապես լուծում են համայնքի խնդրիրները:
Արաբկիր համայնքի ավագանու կայացրած 41 որոշումներից ընդամենը 5-ն է համայնքի խնդիրներին վերաբերում: Նշված եռամսյակում 1.185.000 դրամ տրամադրվել է համայնքի 20 բնակիչների` որպես ֆինանսական օգնություն, որոնցից նվազագույն տրամադրումը եղել է 10 հազ. դրամ, իսկ առավելագույնը` 595 հազ. դրամ: Ընդ որում, 595 հազ. դրամը տրվել է համայնքի բնակիչ Խասիկ Պողոսյանին առանց նշելու, թե ինչ նպատակի է ծառայելու այդ գումարը: Նշենք, որ գրեթե բոլոր 20 դեպքերում էլ← Վերադառնալ ցուցակին