Նորություններ և իրադարձություններ
Տեղեկատվության ազատության ամենամյա 5-րդ մրցանակաբաշխություն
28.09.2007
2007թ. սեպտեմբերի 28-ին` Տեղեկատվության ազատության միջազգային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը անցկացրեց Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն-2007: 2007թ. մրցանակակիրներն են.
- 2007թ. ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառող տեղական ինքնակառավարման մարմին։
- Տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած մարմին է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը։
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել Գյումրիի Ասպարեզ լրագրողական ակումբը:
- 2007թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Անժելա Ստեփանյանը ԱԼՏ հեռուստաընկերությունից):
- Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ կիրառած ուսանող են ճանաչվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
Այս մրցանակակիրներին տրվել են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:
- Հայաստանի Հանրապետության ամենափակ ՏԻՄ է ճանաչվել Արմավիրի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Այս մրցանակակրին տրվել է ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ։
Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացվում է 2002թ.-ից: