Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության ազատության ամենամյա 5-րդ մրցանակաբաշխություն

25.09.2007

Ս.թ. սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված 5-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:

 

Մրցանակաբաշխության անվանակարգերն են. 

  • Ամենահրապարակային գործող գերատեսչություն
  • Տեղեկության տրամադրման լավագույն համակարգ ներդրած գերատեսչություն
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն
  • Տեղեկատվության ազատությանն առնչվող մամուլի լավագույն հրապարակման հեղինակ
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի

Այս հինգ անվանակարգերի հաղթողներին կշնորհվեն ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ:

  • "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը խախտած գերատեսչություն

Այս անվանակարգի հաղթողին կշնորհվի կողպեք` որպես գաղտնիության խորհրդանիշ:           

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Ռեգինե հյուրանոցում:

Հասցեն` Նորքի այգիներ 235-1:

← Վերադառնալ ցուցակին