Նորություններ և իրադարձություններ
Կամաց-կամաց տալիս են
16.06.2007
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վերջապես պատասխանեց ԻԱԿ-ի՝ տեղեկատվություն ստանալու հարցմանը՝ տրամադրելով 2007թ. Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված 63 վճռի պատճեն։ Հիշեցնենք, որ դատարանը մինչ այդ մերժել էր տրամադրել որոշումների պատճենները՝ պատճառաբանելով, թե դատարանի պատճենահանման սարքը չի աշխատում։ Չի բացառվում, որ դատարանի սարքն աշխատել է այդ մասին ՙԱռավոտ՚ օրաթերթի հրապարակումից անմիջապես հետո։
Այսպիսով, ՀՀ առաջին ատյանի 17 դատարաններից ԻԱԿ-ի հարցումն անպատասխան են թողել միայն 2-ը՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների, ինչպես նաեւ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանները։ Վերջինս պատճառաբանել է, թե վճիռներն ուղարկել են, սակայն փոստային ծառայության վատ աշխատանքի հետեւանքով ԻԱԿ-ին չեն հասել։ Դա դեռ կստուգենք։