Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Երկու լավ լուր

01.07.2008

Այսուհետ պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում կներառվի տեղեկությունները պարբերաբար եւ պարտադիր հրապարակելու պարտականությունը։

Հունիսի 27-ին Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից պետական կառավարման մարմինների ղեկավարներին ուղարկվել է շրջաբերական նամակ, որով առաջարկվել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում կատարել լրամշակում եւ անձնագրերի ՙVII. Իրավունքները և պարտականությունները՚ բաժնում նախատեսել հետեւյալ գործառույթները:

Ստորաբաժանման ղեկավարները`
  • ապահովում են հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում,
  • կազմակերպում են տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը:
Ստորաբաժանման մասնագետներն իրականացնում են`
  • պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում,
  • տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը` այն փակցնելով գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում։
Միաժամանակ, պետական մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորագաժանումների աշխատակիցների մրցույթների և ատեստավորումների հարցազրույցի փուլի համար կազմվել է հարցաշար գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների համար։ Հարցաշարը ներառում է 46 հարց տեղեկատվության ազատության եւ ԶԼ օրենսդրության ազգային եւ միջազգային օրենսդրության վերաբերյալ։ Փաստորեն, այսուհետ պետական մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցները ատեստացիայի եւ մրցույթների ժամանակ պարտադիր պետք է իմանան տեղեկատվության ազատության օրենսդրության հիմնական սկզբունքներն ու օրենքով իրենց վրա դրվող պարտականություններ:

Այս նախաձեռնություններն իրականացվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ:

← Վերադառնալ ցուցակին