Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Հայտնի են Տեղեկատվության ազատության մրցանակակիրները

26.09.2008

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 6-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այս տարվա մրցանակբաշխությունը նվիրվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին եւ կոռուպցիայի դեմ պայքարին։


ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը
կտրում է "Ինֆորմացիայի ազատության մասին"
ՀՀ օրենքի 5-ամյակի տորթը:


Եղեգնաձորի քաղաքապետը ստանում է

ոսկե բանալին:


ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար
Բագրատ Սարգսյանը ստանում է ոսկե բանալին:

"Երկիր մեդիա" հեռուստաընկերության
լրագրող Մարիամ Բարսեղյանին ոսկե բանալին հանձնում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տնօրենը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մրցանակը հանձնում է ՏԱ
իրավունքն ամենակտիվ կիրառած քաղաքացուն:

"Հակաստվեր" ՀԿ-ի նախագահը ստանում է մրցանակ

Մրցանակներ տրվել են հետեւյալ անվանակարգերում.

  • 2008թ. Հայաստանի Հանրապետության ամենաթափանցիկ գերատեսչություն ճանաչվել է Եղեգնաձորի քաղաքապետարանը, որը լավագույնս է կիրառում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:
  • Հանրությանը տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու համառ պաշտպանած քաղաքացիներ են ճանաչվել Արտաշես Հովհաննիսյանը եւ Արմինե Առաքելյանը:
  • Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Հակաստվեր» ՀԿ-ն:
  • 2008թ. տեղեկատվությանն առնչվող խնդիրները ամենաակտիվ ու հետեւողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը եւ լրագրող Մարիամ Բարսեղյանը:

Այս նոմինացիաների հաղթողներին շնորհվեց Ոսկե բանալի` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ:

  • Հայաստանի Հանրապետության ամենափակ եւ գաղտնի գերատեսչություն է ճանաչվել Հրազդանի քաղաքապետարանը, որն ամենավատն է կատարում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները:
  • Ոչ ճշգրիտ կամ զավեշտալի պատասխան տրամադրած պետական գերատեսչություն է ճանաչվել Իջեւանի քաղաքապետարանը:

Այս վերջին երկու նոմինացիաների հաղթողներին շնորհվեց Ժանգոտ կողպեք` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:













Ժանգոտած եւ փակ կողպեքները տրվում են
բացասական մրցանակակներին արժանացած
Հրազդանի եւ Իջեւանի քաղաքապետերին:

← Վերադառնալ ցուցակին