Նորություններ և իրադարձություններ
Տեղեկությունը թաքցնող պաշտոնյան պետք է պատասխանատվություն կրի
12.06.2008
2008թ. ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախատեսում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների դեմ դատական հայցեր ներկայացնել՝ նրանց ենթարկելով քրեական կամ վարչական պատախանանատվության։
Եթե որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին ձեզ չի տրամադրել տեղեկատվություն, կարող եք դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոն։ 2008թ. հունիսից կազմակերպությունը «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակներում իրականացնում է տեղեկություն ստանալու խախտված իրավունքի դատական պաշտպանություն։ Նախատեսվում է, որ միայն այս տարվա ընթացքում կլինեն այս իրավունքի պաշտպանության 10 դատական գործեր Երեւանում եւ մարզերում։
Անցայալ տարիներին իրականացված դատական գործերին կարող եք ծանոթանալ մեր http://www.foi.am/am/rcontent/14/։