Նորություններ և իրադարձություններ
Հրապարակայի՞ն են կուսակցությունները
26.10.2006
2007թ. Հայաստանում կայանալու են Ազգային Ժողովի հերթական ընտրությունները, եւ կուսակցությունները ջանք չեն խնայելու որքան հնարավոր է ժողովրդավար երեւալու համար: Ժողովրդավարության ցուցանիշներից է հրապարակայնությունը, ուստի ընտրություններին պատրաստվող կուսակցությունների համար հրապարակայնությունը` այդ թվում նաեւ տեղեկատվության ազատությունը, պետք է իրենց գործունեության հիմնական սկզբունքներից լինի:
2006թ. սեպտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկեց ՀՀ 23 խոշոր եւ ակտիվ կուսակցությունների` խնդրելով տրամադրել իրենց ծրագրերի եւ 2005թ. ֆինանսական հաշվետվությունների պատճենները: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումները նպատակ ունեին պարզել, թե որքանով են պատրաստ կուսակցությունները հրապարակային աշխատել:
Կուսակցությունների գործունեության հրապարակայնությունն ամրագրվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ կուսակցություններն ապահովում են իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը, եւ §Կուսակցությունների մասին¦ ՀՀ օրենքով: Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ կուսակցությունների գործունեությունը հիմնվում է հրապարակայնության սկզբունքի վրա:
Օրենքի մի շարք այլ հոդվածներ ամրագրում են կուսակցությունների գործունեության տարբեր ոլորտների հրապարակայնությունը:
§Կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլվում են նրա կանոնադրությունում եւ ծրագրում, որոնք հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով¦ (3-րդ հոդված, 2-րդ մաս):
§Կուսակցությունները գործում են հրապարակայնորեն, նրանց հիմնադիր ու ծրագրային փաստաթղթերը հրապարակվում են համընդհանուր իրազեկման համար¦ (3-րդ հոդված, 4-րդ մաս):
§Կուսակցությունը, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունը¦(28-րդ հոդված, 4-րդ մաս):
Հարցումներն ուղարկելուց մեկ ամիս անց ստացվեց հետեւյալ պատկերը. 23 կուսակցություններից 14-ը պատասխանեց հարցումներին, իսկ 9-ը` ոչ (լուռ մերժում): Ընդ որում, պատասխանած 14 կուսակցություններից 11-ը ուղարկել էին ամբողջական պատասխաններ: §Հայ Յեղափոխական դաշնակցություն¦ եւ §Հայոց համազգային շաժում¦ կուսակցությունները նույնպես տրամադրել էին միայն ծրագրերը` հաշվետվությունների դեպքում հղում անելով ԶԼՄ-ների վրա (համապատասխանաբար §Երկիր¦ եւ §Տարեգիր¦): Մնացած 3 կուսակցությունները հարցմանը պատասխանել էին մասնակի. §Ազգային միաբանություն¦ եւ §Ժառանգություն¦ կուսակցություններն էլ ծրագրի դեպքում հղում էին արել իրենց ինտերնետային կայքերի, իսկ հաշվետվությունները չեն տրամադրել` խորհուրդ տալով դրանք ստանալ Հարկային պետական ծառայությունից եւ Արդարադատության նախարարությունից` այսպիսով հրաժարվելով գործել ֆինանսապես թափանցիկ, ինչը պահանջում է օրենքը եւ Սահմանադրությունը: Իսկ §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցության լրատվական ծառայությունը պատասխանել էր, որ ֆինանսական հաշվետվությունը զրոյական է, իսկ ծրագիրը դեռ լրամշակվում է եւ հաստատվելուց հետո անպայման կտրամադրվի ԻԱԿ-ին:
Այս 14 կուսակցությունները հարցումներին պատասխանել են առավելագույնը 13 օրում: Ամենաարագը` 4 օրում, պատասխանել են §Օրինաց երկիր¦, §Հանրապետություն¦ եւ §Ազգային ժողովրդավարական միություն¦ կուսակցությունները:
Եղել են նաեւ զավեշտալի պատասխաններ. §Հայ-արիական միաբանություն¦ կուսակցությունը նշել էր, որ տեղեկատվություն ստանալու հարցումը, որը կազմված էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մշակած օրինակելի ձեւին համապատասխան, ավելի շատ սպառնալիք է ներառում, քան խնդրանք, իսկ նրանք սպառնալիքից կամ ժամկետներից չեն վախենում: Սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի պատասխան նամակից հետո, ուր նշված էր, որ կուսակցության մերժումն ինքնին պատասխան է, իսկ հարցումը ոչ թե ինքնանպատակ է, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրավունք, կուսակցությունը ուղարկեց անհրաժեշտ տեղեկատվությունը:
Հարցումներին ընդհանրապես չի պատասխանել 9 կուսակցություն: §Հայ երիտասարդական կուսակցության¦ նախագահ Սարգիս Ասատրյանն էլ հարցման ոճը չէր հավանել` նշելով, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախագահի վերահսկողական ծառայությունը չէ, եւ այդպես էլ մերժել էր տեղեկատվության տրամադրումը:
Տեղեկատվություն ստանալու հարցումներն անտեսած 9 կուսակցությունների անունները հատուկ ընդգծում ենք, որպեսզի ընտրությունների ժամանակ քաղաքացիները ճիշտ կողմնորոշվեն:
- Հայ երիտասարդական կուսակցություն
- Միավորված աշխատանքային կուսակցություն
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն
- Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն
- Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն
- Սահմանադրական իրավունք
- Արդարություն
- Ազգային ինքնորոշում միավորում
- Ժողովրդական կուսակցություն
4 օր 4 օր 4 օր 6 օր ծրագիրը կայքից, ֆինանսական հաշվետվության համար հղում է արվել Հարկային պետական ծառայության վրա 6 օր ծրագիրը կայքից, ֆինանսական հաշվետվության համար հղում է արվել Արդարադատության նախարարության և Հարկային պետական ծառայության վրա 7 օր 7 օր 7 օր Հայ արիական Միաբանություն ծրագիրը /կանոնադրություն/, ֆինանսական հաշվետվությունը զրոյական է 7 օր Հայոց համազգային շարժում 7 օր 8 օր ծրագիրը, ֆինանսական հաշվետվության համար հղում է արել Երկիր թերթի վրա 10 օր 12 օր 13 օր
Կուսակցություններ
Պատասխանը
Պատասխանը տրամադրելու ժամկետը
Պատասխանի ձևը
Օրինաց երկիր
ամբողջական
փաստաթղթային
Ազգային ժողովրդավարական միություն
ամբողջական
փաստաթղթային
Հանրապետություն կուսակցություն
ամբողջական
էլ. նամակ
Դաշինք
ծրագիրը, ֆինանսական հաշվետվությունը զրոյական է
էլ. նամակ
Ազգային միաբանություն
փաստաթղթային
Ժառանգություն
փաստաթղթային
Հայաստանի ժողովրդական կուսակցություն
ամբողջական
փաստաթղթային
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն
ամբողջական
փաստաթղթային
էլ. նամակ
միայն ծրագիրը, ֆինանսական հաշվետվության համար հղում է արել Արդարադատության նախարարության և Տարեգիր թերթի վրա
փաստաթղթային
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
ամբողջական
էլ. նամակ
Հայ Յեղափոխական դաշնակցություն
փաստաթղթային
Բարգավաճ Հայաստան
հաշվետվությունը զրոյական է, ծրագիրը դեռ հաստատված չէ
էլ. նամակ
Ազգային ժողովրդավարական կուսակցություն
ամբողջական
էլ. նամակ
Ազգային ինքնորոշում միավորում
չի տրամադրվել
Հայ երիտասարդական կուսակցություն
չի տրամադրվել
Միավորված աշխատանքային կուսակցություն
չի տրամադրվել
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
&nbs