Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՏԱ օրենքի դրույթները քննարկում են լրագրողները

07.02.2006

2006թ. փետրվարի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր “Ինչպես օգտագործել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը” թեմայով աշխատանքային քննարկում` լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, “Իրավունք” առարկա դասավանդող ուսուցիչների եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ:

Ծավալվեցին քննարկումներ տեղեկություն ստանալու բանավոր եւ գրավոր հարցումների, դրանց պատասխանելու կարգի ու ժամկետների, մերժման հիմքերի եւ “ՏԱ” մասին օրենքի կիրառման հետ կապված բազմաթիվ այլ խնդիրների մասին: Որոշվեց պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընդունարաններում տեղադրել տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձեւը, իսկ լրատվամիջոցների ինտերնետային կայքերում տեղադրել “Տեղեկատվության ազատության մասին” եւ “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքները` դրանց ընձեռած հնարավորությունների իմացության ու դրանցից օգտվելու հասարակության հմտությունը բարձրացնելու համար:

ԻԱ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն առաջարկեց դիմել ՀՀ Քաղաքացիական խորհրդին` քաղծառայողների ատեստավորման մեջ ներառելու “ՏԱ” մասին ՀՀ օրենքի իմացությունը: Քննարկման արդյունքում շուրջ 40 մասնակիցները մշակվեցին առաջիկա 2 տարիների համար կոնկրետ գործողությունների առաջարկներ` տեղեկություն ստանլու յուրաքանչյուրի իրավունքը եւ “ՏԱ” մասին օրենքի կիրառումն ապահովելու նպատակով: Ներկա ուսուցիչներն ու ուսանողներն էլ պայմանավորվեցին առաջիկայում դպրոցներում տեղեկատվության ազատությանը նվիրված հատուկ դասեր անցկացնել:

← Վերադառնալ ցուցակին