Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Աջակցություն Արցախի լրագրողներին

15.11.2023

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մեկնարկում է Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների հզորացման և աջակցության ծրագիր: Ծրագիրն ուղղված է Արցախից բռնի տեղահանված լրատվամիջոցների մասնագետների և լրագրողների հրատապ պահանջների բավարարմանը:

Ծրագիրը բաղկացած է 2 փուլից.

1-ին փուլ. մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացներ հետևյալ ուղղություններով. 

  • տեղեկատվության ազատություն և անձնական տվյալների պաշտպանություն. 
  • փաստերի ստուգում. տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու, կեղծ լուրերը բացահայտելու հմտությունների զարգացում,
  • բաց տվյալների վերլուծություն և բաց աղբյուրների օգտագործում:

2-րդ փուլ. մնթորություն: Ծրագրի երկրորդ փուլում դասընթացավար/մենթորների հետ մասնակիցները կպատրաստեն լրագրողական նյութեր, որոնց համար կտրվի յուրաքանչյուր նյութի դիմաց 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ դրամական փոխհատուցում: 

Ուշադրություն. Ծրագրին կարող են դիմել Արցախում բնակված և լրագրողական գործունեություն իրականացրած լրագրողները: Ծրագրի երկու փուլերին ամբողջական մասնակցությունը պարտադիր է: 

Ծրագրում ներգրավվելու համար մինչև դեկտեմբերի 10-ը, ժամը 18:00 ներառյալ։ խնդրում ենք լրացնել հայտն այստեղ:

Ծրագիրն իրականացվում է Լրագրողներ առանց սահմանների (RSF) միջազգային կազմակերպության աջակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին