Նորություններ և իրադարձություններ
Իրական շահառուների տվյալների մշտադիտարկման ուղեցույց
10.10.2023

Այս ուղեցույցի նպատակն է լրագրողներին,քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին,հետազոտողներին և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնել մի շարք պրակտիկ գործիքներ, հմտություններ ու խորհուրդներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել իրական շահառուներին և հետաքննել նրանց ետևում գտնվող կազմակերպությունների գործունեությունը: Ուղեցույցում ներկայացվում են իրական շահառուների հայեցակարգի, թափանցիկության չափանիշների և աշխարհում այս հարցով իրականացված գործընթացների, Հայաստանում և տարբեր երկրներոմ գործող ռեգիստրների, միջազգային կազմակերպությունների կողմից ստեղծված հարթակների մասին տեղեկություններ։
Ուղեցույցը պատրաստվել և հրապարակվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ- ի կողմից «Տեղեկատվության Իմատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը՝ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: