Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Արցախից բռնի տեղահանվածների աջակցության հումանիտար մարզային կենտրոնները

02.10.2023

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացնում է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության հումանիտար մարզային կենտրոնների հասցեները, պատասխանատու անձանց հեռախոսահամարները: 

Տվյալները մշակվել են Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի  irazekum.am տվյալների հիման վրա:

 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

 

Ի հավելումն, հայտնենք, որ

Արցախից Հայաստան մուտք գործած և դեռևս հաշվառում չանցած անձինք կարող են հաշվառվել՝

  • Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններում,
  • Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում (հասցե՝ Մաշտոցի 3),
  • Երևանի վարչական շրջանների աշխատակազմերում (թաղապետարաններում),
  • Փարաքար համայնքի Մշակույթի տանը (հասցե՝ Նաիրի 40)։

Բժշկական օգնություն

Բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։

Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։

Հրատապ աջակցություն ստանալու նպատակով անհարժեշտ է լրացնել կարիքները e-soc.am հարթակում կամ զանգահարել 114 թեժ գծին:

← Վերադառնալ ցուցակին