Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների աջակցության մեխանիզմների մշակում

28.09.2023

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը(ԻԱԿ) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Ստեփանակերտի մամուլի ակումբը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը «Արագ արձագանքման ֆոնդ» նախաձեռնության շրջանակում փորձում են մշակել Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների աջակցման մեխանիզմներ, հայթայթել համապատասխան ռեսուրսներ՝ թիրախային օգնության նպատակով։

Սակայն, այդպիսի աջակցությունն անհրաժեշտ է հիմնել մեր գործընկերների առկա կարիքների ուսումնասիրման հիման վրա, ինչը հնարավոր չէ առանց նրանց մասնակցության։ Այս փուլում մենք հավաքագրում ենք Արցախի մեդիա համայնքի ներկայացուցիչների տվյալները։

Հարգելի՛ արցախցի մեդիա աշխատողներ, լրագրողներ, եթե ցանկանում եք ներգրավվել մեր ապագա ծրագրերում, խնդրում ենք տրամադրել երկու րոպե և լրացնել ներկայացված ձևաթուղթը․ https://forms.office.com/e/ewn0Y0sQHH

Հավաստիացնում ենք, որ ձեր անձնական տվյալներն օգտագործվելու են միայն աջակցման ծրագրերի մասին իրազեկելու, կարիքներն ուսումնասիրելու նպատակներով։ Դրանք չեն փոխանցվելու ծրագրի հետ առնչություն չունեցող որևէ այլ կողմի։

Հավելյալ տեղեկությունների և/կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել՝ հեռ․՝ +37499 755 898, Էլ․ փոստ՝ info@pjc.am։

← Վերադառնալ ցուցակին