Նորություններ և իրադարձություններ
ՏԱ ինքնագնահատաման համակարգի ներդրում. դասընթաց ՏԱ պատասխանատուների համար
30.08.2023
Օգոստոսի 29-ին կայացավ Տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմների ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկումը նախարարությունների հասարակայնության հետ կապերի բաժինների և ՏԱ պատասխանատուների շուրջ 25 ներկայացուցիչների հետ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ կազմակերպել էր այս հանդիպումը՝ ներկայացնելու ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 5-րդ ծրագրի 3-րդ հանձնառության իրականացման ընթացքը, որով նախատեսվում է Տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգ ներդնել պետական մարմիններում:
Մասնակիցներին ներկայացվեց Տեղեկատվության ազատության ինքնագնահատման ուղեցույցը, որով սահմանվել են այն նվազագույն չափանիշները/հարցերը, որոնց համապատասխանելու միջոցով տեղեկություն տնօրինողը կարող է իրականացնել տեղեկատվության ազատության վիճակի գնահատում:
Քննարկման հիմնական թեմաներն էին.
- Տեղեկատվության ազատության պարտականությունների պատշաճ իրականացման նախադրյալների ստեղծումը
- Տեղեկատվության ազատության պրոակտիվ ապահովումը
- Տեղեկատվության ազատության ռեակտիվ ապահովումը
Դասընթացը վարեց ՏԱ փորձագետ Գևորգ Հայրապետյանը:
Միջոցառումն իրականացվել է «Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի միջոցներից: