Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Երևանի քաղաքապետարան․ ՏԱ հետագիծ

23.08.2023

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է տեղեկատվության ազատության ոլորտում ԻԱԿ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին շնորհած բացասական և խրախուսական մրցանակների ցանկը։

Ընդհանուր առմամբ 2001 թվականից ի վեր Երևանի քաղաքապետարանը 12 անգամ ընդգրկվել է Ինֆորմացիայի ազատության կողմից հրապարակվող ամենամյա Սև ցուցակում, իսկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետարանը 4 անգամ արժանացել է ժանգոտ կողպեքի և մեկ անգամ ոսկե բանալի դրական մրցանակի։  

Սև ցուցակ

Ստորև ներկայացնում ենք տարբեր տարիներին Սև ցուցակում ընդգրկելու մասին տեղեկություններն՝ ըստ տարիների։

2022 թվականի Սև ցուցակ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

2022 թվականի փետրվարի 11-ին «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2020 և 2021 թվականների ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով կայացված պատասխանատվություն նախատեսող, դատական կարգով բողոքարկման արդյունքում բավարարված բողոքների հետ կապված բողոքաբերներին հատուցված դեպքերի քանակի և գումարների (այդ թվում՝ դատական ծախսերի) վերաբերյալ: Պատասխանը որակվել է անհիմն, քանի որ առանց պատշաճ հիմնավորման հրաժարվել է տրամադրել տեղեկություններ հատուցված դեպքերի քանակի և գումարների վերաբերյալ՝ կոչ անելով դիմել վարչական դատարան՝ պահանջվող տեղեկությունը ստանալու համար:
http://www.givemeinfo.am/hy/case/3376/

2021 թվականի Սև ցուցակ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

  • 2021 թ․ օգոստոսի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Երևանի Սիլիկյան հին խճուղու բնակելի թաղամասի անմիջական հարևանությամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա անօրինական գործող քարի արտադրամասի մասին և հստակեցնել, թե ինչու է Երևանի քաղաքապետարանը դրսևորել անգործություն և չի կասեցրել վերջինիս գործունեությունը։ Քաղաքապետարանը տրամադրել է անհիմն պատասխան՝ ըստ էության չպատասխանելով հարցմանը (http://www.givemeinfo.am/hy/case/3312/)։ Նույնը շարունակվել է նաև կրկնակի հարցումների դեպքում (ավելի մանրամասն՝ http://www.foi.am/hy/all-cases/item/2136/), իսկ ԻԱԿ-ի վերադասության կարգով բողոքը մնացել է անպատասխան (http://www.givemeinfo.am/hy/case/3331/
  • ԻԱԿ-ը 2021թ․օգոստոսի 30-ին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (բողոք թիվ 1/8619-21)։ ՄԻՊ-ը 2021թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցումներին պատշաճ և սպառիչ պատասխան չտրամադրելով՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված տեղեկություններ ստանալու վերջինիս իրավունքը» (ՄԻՊ որոշումը՝ այստեղ):

Երևանի քաղաքապետարանին վերոնշյալ հարցման լիարժեք պատասխան տրամադրելու պարտավորեցման պահանջով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թ. նոյեմբերի 1-ին դիմել է նաև ՀՀ վարչական դատարան։

  • Երևանի քաղաքապետարանը 2021 թվականին խախտել է Երևանի Ֆիզիկայի բանավանի բնակիչների տեղեկություն ստանալու իրավունքը։ Քաղաքապետարանը չի տրամադրել և/կամ ուշացրել է թաղամասում 12 հարկանի շենքի կառուցման վերաբերյալ կարևոր փաստաթղթերի տրամադրումը, Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին, թեև Քաղաքապետարանը տեղյակ է եղել նրանց հետաքրքրվածության մասին՝ ունենալով նամակներ ու հարցումներ, լսումների բովանդակությունը կեղծվել է․ համայնքի անունից խոսել են այդ համայնքի հետ կապ չունեցող մարդիկ, ինչի արդյունքում, ըստ էության, ազդակիր շենքերի բնակիչները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց մտահոգությունները։
2020 թվականի Սև ցուցակ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև ահազանգ է ստացել «Հրապարակ» թերթից։ Մեր գործընկերները նշում են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց պարբերականի լրագրողների նկատմամբ տեղեկություն տրամադրելու գործընթացում խտրական վերաբերմունք է դրսևորում և անհիմն մերժում տեղեկություն տրամադրել։ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչը վստահեցնում է՝ Քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչները խուսափում են «Հրապարակ» օրաթերթի լրագրողների հարցերին պատասխանել բանավոր և նախընտրում են գրավոր հաղորդակցումը՝ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով։ ԻԱԿ-ը 2021 թվականի ընթացքում ամենայն ուշադրությամբ կհետևի Քաղաքապետի աշխատանքին և տեղեկատվության ազատության գործընթացում խտրականության որևէ դրսևորման դեպքում Քաղաքապետը կներառվի Սև ցուցակում։

 

2013 թվականի Սև ցուցակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան

  • 2013 թ.-ի հոկտեմբերի 18-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևան քաղաքի Բաբաջանյան 18 շենքի բնակիչների խնդրանքով տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Բաբաջանյան 18 շենքի հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 17 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է հոկտեմբերի 31, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է նոյեմբերի 4-ին: http://givemeinfo.am/hy/case/1309/
  • 2013 թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 7 օր հետո, ուստի Սեւ ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև քաղաքապետարանի պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 26, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 2-ին: http://givemeinfo.am/hy/case/1228/
  • 2013 թ.-ի հուլիսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 14 օր անց քաղաքապետարանը տրամադել է անհիմն պատասխան: ԻԱԿ-ը պատասղանը համարել է անհիմն, քանի որ քաղաքապետարանը հղում է արել "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ին, որն էլ իր հերթին հայտնել է, որ ՓԲԸ-ն տեղեկատվություն տնօրինող մարմին չի կարող համարվել: Արդյունքում, քաղաքապետարանը փակուղու առաջ է դրել տեղեկություն փնտրողին: http://givemeinfo.am/hy/case/1250/
2011 թվականի Սև ցուցակ
  • Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյան

Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայումս քանի՞ մանկապարտեզ է գործում Երևան քաղաքում և 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել և ճշտել է, որ հարցումը ստացել են:

2010 թվականի Սև ցուցակ
  • Անդրանիկ Քասաբյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժ/պ
2009 թվականի Սև ցուցակ

• Գագիկ Բեգլարյան - Երևանի քաղաքապետ

2005 թվականի Սև ցուցակ

• Երվանդ Զախարյան - Երևանի քաղաքապետ

2004 թվականի Սև ցուցակ

• Երվանդ Զախարյան - Երևանի քաղաքապետ (2 անգամ)

2003 թվականի Սև ցուցակ

• Երվանդ Զախարյան - Երևանի քաղաքապետ
• Ռոբերտ Նազարյան - Երևանի նախկին քաղաքապետ

2002 թվականի Սև ցուցակ

• Ռոբերտ Նազարյան - Երևանի քաղաքապետ

2001 թվականի Սև ցուցակ

• Ռոբերտ Նազարյան - Երևանի քաղաքապետ

 

«Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխություն

 

 

← Վերադառնալ ցուցակին