Նորություններ և իրադարձություններ
Որքա՞ն գումար է նախատեսված պետական բյուջեով նախարարությունների կայքերի բարեփոխման նպատակով
14.08.2023
2022-2023 թվականների պետական բյուջեից նախարարությունների կայքերի բարեփոխման նպատակով հատկացվել է 13,910,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ պետական բյուջեից այս նպատակով գումար հատկացվել է ընդամենը երեք նախարարության համար։
Ինֆորմացիայի ազտության կենտրոնը 2023 թվականի հուլիսին ՀՀ նախարարություններ էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցումներ՝ պարզելու թե ինչքան գումար են 2022-2023 թվականներին ծախսել/նախատեսում ծախսել նախարարությունները պաշտոնական կայքերի պատրաստման կամ բարեփոխման նպատակով։
Նախարարությունների տրամադրած տվյալների համաձայն՝ պատոնական կայքերի պատրաստման կամ բարեփոխման միջոացառումներ իրականացրել/նախատեսում են իրականացնել 7 նախարարություն.
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
- Ներքին գործերի նախարարություն,
- Շրջակա միջավայրի նախարարություն,
- Տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
- Պաշտպանության նախարարություն,
- Ֆինանսների նախարարություն։
Պետական բյուջեից այս նպատակով 2022 թվակաին ծախսվել է 5,430,000 ՀՀ դրամ, Կայքի բարեփոխման համար ծախս կատարել են Պաշտպանության (4,590,000) և Ֆինանսների նախարարությունները (840,000)։ 2023-ին այս նպատակով պետական բյուջեն առանձնացրել է 8,480,000 ՀՀ դրամ։ Ծախսը նախատեսված է Պաշտպանության նախարարության (4,590,000) և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (3,890,000) նախարարությունների պաշտոնական ռեսուրսների համար։
Պետական ռեսուրսներով, սակայն առանց լրացուցիչ ֆինանսական հատկացումների պատոնական կայքեր են մշակվում Ներքին գործերի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համար։ Ներքին գործերի նախարարության նոր կայքը մշակվել է ԲՏԱՆ-ի կողմից, իսկ ԱՍՀՆ նոր կայքի պատրաստման աշխատանքներն իրականացվում են նույն նախարարության «Նորք տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի կողմից։
Տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ 2022 թվականին գործարկված նոր կայքը ստեղծվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսական աջակցությամբ։
Մջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ աշխատում է նաև Շրջակա միջավայրի նախարարությունը․ տրամադրված գրության համաձան՝ Փորձարկման և ներդրման փուլում են նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր կայքը, միասնական տեղեկատվական համակարգը, հեռախոսային հավելվածը, որոնք մշակվել են Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված «Ազգային մակարդակով սահմանված ներդրումներին» ծրագրի շրջանակում։