Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Դասընթաց քաղհասարակության համար. Ապատեղեկատվության Firewall

11.08.2023

«Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն-Վրաստանը», Ինֆորմացիայի ազատության կենտրոն-Հայաստան և WatchDog.md-Մոլդովա կազմակերպությունները համատեղ սկսում են նոր նախագիծ, որի նպատակն է միավորել Վրաստանում,  Հայաստանում և Մոլդովայում հակաարևմտյան քարոզչության և ապատեղեկատվության դեմ պայքարող կազմակերպություններին։ Ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան  հմտանալ Բաց աղբյուրների հետազոտություն (Open Source Intelligence - OSINT) ապատեղեկատվության հակազդման գործիքների օգտագործման մեջ::

OSINT-ը հրապարակայնորեն հասանելի տեղեկատվության և տվյալների ձեռքբերում, հավաքում և վերլուծություն է: Օրինակ՝ աշխարհագրական վայրերի որոշում, փոփոխված տեսա և ֆոտո նյութերի սկզբնաղբյուրների նույնականացում և այլն: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվողները տեղեկատվություն կստանան նաև ապատեղեկատվության դեմ պայքարի այլ կարևոր մեթոդների մասին: Ծրագրի երկրորդ փուլում ներգրավված կազմակերպությունները կդառնան հակաարևմտյան քարոզչության և ապատեղեկատվության դեմ ստեղծված միջազգային ցանցի անդամ։

  • Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես կարելի է հայտնաբերել ապատեղեկատվությունը և որո՞նք են դրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ ուղիները:
  • Ցանկանու՞մ եք իմանալ` ինչպես կարելի է տեղորոշել տվյալները, գտնել կեղծ տեսանյութերն ու լուսանկարները:
  • Գիտե՞ք խոսակցական անգլերեն:

Եթե այս հարցերին «այո» եք պատասխանել, ապա դիմեք և մասնակցեք «Ապատեղեկատվության firewall. զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հմտությունները՝ բացահայտելու և հակազդելու հակաարևմտյան ապատեղեկատվությանը» անվճար դասընթացին:  

Դասընթացը տեղի կունենա առցանց՝ հոկտեմբերի 16-19-ը։

Հետաքրքրված յուրաքանչյուր կազմակերպություն դասընթացին մասնակցելու համար կարող է առաջադրել առավելագույնը երեք աշխատակցի: Անհրաժեշտ է foi@foi.am էլեկտրոնային փոստին ուղարկել հետևյալ տեղեկությունները՝ նամակի վերնագիր նշելով Ապատեղեկատվության դասընթացի հայտ կամ Disinformation Firewall OSINT.

  1. համառոտ տեղեկատվություն կազմակերպության մասին (առավելագույնը 150 բառ),
  2. իրականացված համապատասխան նախագծեր (առավելագույնը 500 բառ),
  3. առաջադրված թեկնածու(ներ)ի կարճ ինքնակենսագրականը,
  4. անհատ ակտիվիստները պետք  է տրամադրեն ուղեկցող նամակ, որը հիմնավորում է նախագծին ձեր մասնակցության կարևորությունը (առավելագույնը 500 բառ):

Դիմելու վերջնաժամկետը 2023թ.-ի օգոստոսի 31 է: 

Դասընթացի լեզուն անգլերենն է: Դասընթացը վարելու է լեհական  «Info Ops Polska» կազմակերպությունը:

Ծրագրին աջակցում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը (ԱլԳ ՔՀՖ), Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Այս պաստառը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակությունը բացառապես պատասխանատվություն է կրում «Ռազմավարական հաղորդակցության կենտրոն - Վրաստան»-ը և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

← Վերադառնալ ցուցակին