Նորություններ և իրադարձություններ
Ի՞նչ արժեն նախարարությունների տեղեկատվական արշավները
12.08.2023
Նախարարությունների կողմից տեղեկատվական արշավների կազմակերպման և իրականացման համար պետական բյուջեից հատկացված գումարը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 300 միլիոնով։
Ինֆորմացիայի ազտության կենտրոնը 2023 թվականի հուլիսին ՀՀ նախարարություններ էր ուղարկել տեղեկություն ստանալու հարցումներ՝ պարզելու թե ինչքան գումար են ծախսել գերատեսչությունները 2022-2023 թվականներին տեղեկատվական արշավների՝ իրազեկման, հանրայնացման նպատակով կազմակերպված միջոցառուների, տեղեկատվական պաստառների, նյութերի մշակման, տպագրման, տարածման և նմանօրինակ աշխատանքների համար։
Ըստ նախարարությունների տրամադրած պատասխան գրությունների՝ տեղկատվական արշավների կազմակերպման և իրականացման համար 2022 թվականի ընթացքում 12 նախարարությունները պետական բյուջեից ծախսել են ընդհանուր առմամբ 173,311,499 ՀՀ դրամ։
2022-ին տեղեեկատվական արշավների նպատակով իրականացրած ծախսերի մասին պատասխան գրության մեջ նշել են նախարարությունից միայն 5-ը․
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
- Առողջապահության նախարարություն,
- Արտաքին գործերի նախարարություն,
- Էկոնոմիկայի նախարարություն,
- Պաշտպանության նախարարություն։
Հարկ է նշել, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվական արշավների ծախսերի վերաբերյալ պատասխանում որպես հիմք նշել է պետական բյուջեով «Տեղեկատվական ծառայություններ» տողով Նախարարությանը հատկացված գումարի չափը։ Մյուս նախարությունները տրամադրել են առանձնացված տվյալներ։
Նախարարությունների կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ տեղեկատվական արշավների նպատակով 2023 թվականի համար 453,260,500 ՀՀ դրամ է նախատեսված՝ 279,949,001 ՀՀ դրամով ավելի շատ քան նախորդ տարի։ Աճի հիմնական «մեղավորը» էկոնոմիկայի նախարարությունն է․գեատեսչությունը տեղեկատվական արշավների համար 2023-ին նախատեսել է 220,000,000 ՀՀ դրամ։
2023-ի ընթացքում նպատակային ծախսերի մասին նշել են 12 նախարարությունից 7-ը. նախորդ ցանկին ավելացել են Ֆինանսների և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները։
Միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ 2022 և 2023 թթ․-ի ընթացքում տեղեկատվական արշավների իրականացման մասին նշել են Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունները, մյուս գերատեսչությունները միջազգային գործընկերների հետ տեղեկատվական միջոցառումներ չեն իրականացրել։
2022 և 2023 թվականների ընթացքում նախարարությունների կողմից տեղեկատվական արշավների համար օգտագործված գումարները բաշխվել են հետևյալ կերպ․
Նախարարություն |
2022 |
2023 |
Ընդամենը
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի |
1,882,594 |
180,000 |
2,062,594
|
Առողջապահության |
30,871,200 |
87,175,000
|
118,046,200
|
Արտաքին գործերի |
84,435,000 |
84,435,500
|
168,870,500
|
Էկոնոմիկայի |
36,142,705 |
220,000,000
|
256,142,705
|
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
|
4,000,000 |
4,000,000 |
Պաշտպանության |
19,980,000 |
49,470,000 |
69,450,000
|
Ֆինանսների |
- |
8,000,000
|
8,000,000
|
Ընդամենը |
173,311,499 |
453,260,500
|
626,571,999
|