Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ն ամփոփեց ԻՇ թեմայով հանդիումների շարքը
24.06.2023
Հունիսի 23-ին տեղի ունեցավ իրական շահառուների հայտարարագրման թեմայով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած վերջին խորհրդատվական հանդիպում-դասընթացը։ Երեք տասնյակից ավելի հաշապահներ և բիզնես ներկայացուցիչներ եկել էին պարզելու բովանդակային ու տեխնիկական այն հարցերի պատասխանները, որոնք ծագում են ԻՇ հայտարարագիրը ներկայացնելուց առաջ, ընթացքում և հետո։
Հանդիպումը ամփոփում էր թեմատիկ հանդիպումների շարքը, որը Իակ-ը կազմակերպվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի CIPE կողմից ֆինանսավորվող «Վերացնել կլեպտոկրատիան՝ զարգացնելով իրական շահառուների թափանցիկությունը» ծրագրի շրջանակում։
Հանդիպման ձևաչափը նույնն էր․ հանդիպման առաջին հատվածում մասնկիցերը իրավաբան Արմեն Սարգսյանի հետ քննարկեցին իրական շահառուների թափանցիկության նախաձեռնության ռիսկերը և հնարավորությունները բիզնեսի համար։
Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց Անձնական տվյալների պաշտպանությունը իրական շահառուների հայտարարագրման համատեքստում։
Հանդիպումների ամփոփոչ մասի բանախոսը՝ ԻՇ ոլորտը կարգավոող լիազոր մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանը, մանրամասն ներկաացրեց ԻՇ հայտարարագրման և վարչական վարույթին առնչվող բովանդակային ու տեխնիկական խնդիրների լուծման մեխանիզմները, ինչես նաև պարզաբանում ԻՇ տվյալների թարմացման համա անհրաժետ պետտուրքի վճարման առանձնահատկությունները։