Նորություններ և իրադարձություններ
Գնումների թեմայով դասընթաց գործարար համայնքի համար
23.04.2022
Ապրիլի 21-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում անցկացվում է եռօրյա դասընթաց գործարար համայնքի ներկայացուցիչների համար։
TAAP ծարագրի թիմը համոզված է՝ գնումների գործընթացի ամենակարևոր դերակատարներից մեկի՝ գործարար համայնքի իրազեկության և ոլորտային գրագիտության մակարդակի բարձրացումը ոլորտի կարգավորման նախապայմաններից է։
Եռօրյա դասընթացը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում։
Դասընթացը վարում է TAAP համընկերության դասընթացավար, պետական գնումների փորձագետ «Գործք» ՍՊԸ ղեկավար Արմեն Սարգսյանը: Մասնակիցները հնարավորություն են ստացել զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները, քննարկելու «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, ոլորտում ունեցած իրենց փորձառությունը, ստանալու մասնագիտական խորհրդատվություն։
Դասընթացի երրորդ օրը բիզնես ոլորտի ներկայացուցիչները Ծրագրի հետազոտող Դավիթ Հակոբյանի հետ մասնակիցները քննարեցին գնումների համակարգի էլեկտրոնային գործիքների կիրառության տեխնիկական և բովանդակային խնդիրներն ու ներկայացնում դրանց լուծմանն ուղղված իրենց առաջարկները։
Առաջիկայում գնումներների թեմայով կարողությունների զարգացման դասընթաց կանցկացվի նաև ՔՀԿ ներկայացուցիչների և լրագրողների համար։
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ԴԱՏԱ ծրագրի շրջանակում: