Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Կարծիք ԻՇ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի նախագծի վերաբերյալ նախագծերի փաթեթը

09.06.2023

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարարություն է ներկայացրել կազմակերության դիտարկումները «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին»» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»», ««Բաժնետիրական ընկերությունների մասին»» օրենքում լրացումներ կատարելու մասին»», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։

  • Վերոնշյալ նախագծերի փաթեթը մշակվել է՝ առանց ոլորտում աշխատող շահագրգիռ կառույցների, իսկ Իրավաբանական ակտերի հրապարակման միասնական կայքում տեղադրելուց առաջ Արդարադատության նախարարությունը այն չի քննարկել շահագրգիռ կողմերի և ոլորտում աշխատող կառույցներրի հետ։
  • Հստակ չէ, թե առաջարկվող փոփոխությունները ինչ վերլուծությունների և հետազոտությունների արդյունքների հիման վրա են մշակվել, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու ներկայացվող փոփոխությունների նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:
  • Առաջարկվող փոփոխություների փաթեթը կարող է ամբողջությամբ փոխել Իրական շահառուների թափանցիկության նախաձեռնության տրամաբանությունը, այնինչ հենց այս բարեփոխման շնորհիվ է Հայաստանի Հանապետությունը բարելավել Կոռուպցիայի ընկալման համաթվի իր ցուցանիշը, իսկ միջազգային բազմաթիվ հարթակներում այս բարեփոխման իրականացման հայաստանյան փորձառությունը ներկայացվում է որպես հաջողության օրինակ։

← Վերադառնալ ցուցակին