Նորություններ և իրադարձություններ
21.11.2023 ՏԱ ինքնագնահատման համակարգի գործարկումը. դասընթաց-քննարկում
Նոյեմբերի 21-ին կայացավ Տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմների ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկումը վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, պետական մարմինների հասարակայնության հետ կապերի բաժինների և ՏԱ պատասխանատուների շուրջ 15 ներկայացուցիչների հետ:
15.11.2023 Աջակցություն Արցախի լրագրողներին
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մեկնարկում է Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների հզորացման և աջակցության ծրագիր:
12.11.2023 ԻՇ տվյալների մշտադիտարկման դասընթաց
Նոյեմբերի 11-12-ին կայացավ իրական շահառուների տվյալների մշտադիտարկման վերաբերյալ դասընթաց-քննարկում լրատվամիջոցների և ՀԿ շուրջ 15 ներկայացուցիչների հետ:
13.10.2023 Հայտարարություն
Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։
10.10.2023 Իրական շահառուների տվյալների մշտադիտարկման ուղեցույց
Ուղեցույցի նպատակն է լրագրողներին,քաղհասարակության ներկայացուցիչներին,հետազոտողներին և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնել մի շարք պրակտիկ գործիքներ, հմտություններ ու խորհուրդներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել իրական շահառուներին և հետաքննել նրանց ետևում գտնվող կազմակերպությունների գործունեությունը:
09.10.2023 Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ հայտարարությունը
Դիտորդ մարմինը (ԴՄ) և Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ) ս․թ․հոկտեմբերի 2-ին հրապարակել էին «Խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին» համատեղ հայտարարություն, որում խորին մտահոգությամբ արձանագրել էին, որ Արցախում ադրբեջանական ռեժիմի էթնիկ զտումների օրերին (2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին) հաստատված տեղեկատվական պակասը, ներքաղաքական ճգնաժամն ու հանրային բուռն հուզումները երկրի ներսում հանգեցրել են լրագրողների, լրատվամիջոցների, սոցցանցերի օգտատերերի բաժանմանը հակադիր ճամբարների՝ նույնացվելով հակընդդեմ քաղաքական ուժերի հետ և երկրորդ պլան մղելով մասնագիտական սկզբունքները։