Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԻՇ թեմատիկ հանդիպումները շարունակվում են

24.02.2023

Հաշվի առնելով Երևանում կազմակերպված հանդիպումներին մարզաբնակ ներկայացուցիչների մասնակցության դժվարությունները՝ փետրվարի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Գորիսի մամուլի ակումբի հետ համատեղ կազմակերպել էր առցանց հանդիպում՝ հնարավորություն տալով հեռավոր մարզերի ներկայացուցիչներին ստանալու թեմային առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հանդիպմանը մասնակցում էին 4 տասնյակից ավելի բիզնես ներկայացուցիչներ Սյունիքից և ՀՀ այլ մարզերից։ Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս հանդիպման առաջին հատվածում ԻԱԿ-ի հետազոտող Հարություն Ծատրյանը ներկայացրեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացված «Իրական շահառուների հայտարարագրման ազդեցությունը մասնավոր հատվածի վրա» թեմայով հետազոտության նախագծի արդյունքները։ Հետազոտության հեղինակներ Շուշան Դոյդոյանը և Հարություն Ծատրյանը մեդիա բիզնեսի օրինակի հիման վրա քարտեզագրել են այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում է բիզնես ոլորտը ԻՇ հայտարարագրման գործընթացում և վերլուծել ԻՇ թափանցիկության վերաբերյալ իրավաբանական անձանց վերաբերմունքն ու դրա հիմնական պատճառները։

Հանդիպման մյուս մասի հիմնական բանախոսը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանն էր։ Տիկին Իսկանդարյանը մանրամասն ներկայացրեց հայտարարման ընթացքը, ապա պատասխանեց մասնակիցների հարցերին։

Քննարկումը կազմակերպվել էր ԻԱԿ-ի կողմից իրականացվող և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիան խաթարում է Իրական շահառուների թափանցիկության զարգացումը» ծրագրի շրջանակում։

Հանդիպման տեսագրությունը՝ այստեղ։

← Վերադառնալ ցուցակին