Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում. Աշխատաժողով ՔՀԿ-ների և լրագրողների համար , #Oր 2

22.10.2022

Այսօր «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» աշխատաժողովի 2-րդ օրն է: Լրագրողներ Անի Գրիգորյանը և Մկրտիչ Կարապետյանը ներկայացնում են Հայաստանում գործող տվյալների լրացուցիչ աղբյուրները, տարբեր հետազոտական մեթոդներ, տեխնիկաներ և գործիքներ, որոնք կարող են օգտագործվել տվյալների հավաքագրման և վերլուծության համար։

Մկրտիչ Կարապետյանը գործնական օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է օգտվել petekamutner.am-ից՝ տարբեր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:
«Գոյություն ունի հարկ վճարողների փնտրման համակարգ, որը ցանկացած ոլորտի մասին տեղեկություններ ստանալու միջոց է: Հարթակը հնարավորություն է տալիս ծանոթանալ ընկերությունների գործունեության տեսակին, ինչպես նաև, թե ինչով է այն զբաղվում»,-ասաց Մկրտիչ Կարապետյանը:

Աշխատաժողովի 2-րդ օրվա ընթացքում մասնակիցները կսովորեն՝ ինչպես մշակել տվյալահեն նախագծեր հետաքննության կամ շահերի պաշտպանության նպատակով, ինչպես ներկայացնել այդ գաղափարներն ու ճիշտ ընտրել անհրաժեշտ տեղեկատվության աղբյուրները: Պետական գնումներն ուսումնասիրելու համար ներկաները կծանոթանան Armeps.am, Gnumner.am, E-gov.am հարթակներին:

Մասնակիցներին կներկայացվի նաև, թե առաջիկա ամիսների ընթացքում ինչ պայմաններով կարող են ստանալ մենթորական աջակցություն իրենց թեմատիկ նախագծերի իրականացման համար։
___________

Աշխատաժողովը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ Open Ownership-ի և EITI-ի աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին