Նորություններ և իրադարձություններ
Աշխատանքային քննարկում գնումների մասնագետների հետ
29.07.2022
Հուլիսի 29-ին «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» TAAP ծրագրի շրջանակում անցկացվել է ոչ ֆորմալ քննարկում պետական գնումների տեխնիկական բնութագրերի մշակմանն առնչվող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների թեմայով։
ԻԱԿ-ի նախաձեռնած հանդիպմանը մասնակցում էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գնումների համակարգողներ և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։ Ծրագրի փորձագետ Հայկ Բեջանյանի հետ միասին ներկաները քննարկեցն գնումների գործընթացի շրջանակում տեխնիկական բնութագրերին առնչվող հիմնական խնդիրները, ներկայացրեցին այն մեխանիզները, որոնք օգտագործվում են տարբեր գերատեսչություններում ինչպես ընդհանրական, այնպես էլ խիստ ոլորտային խնդիրները լուծելու նպատակով:
Հանդիպման շրջանակում մասնագետներին ներկայացվեցին նաև TAAP ծրագրի շրջանակում մշակված շուրջ 400 ապրանքատեսակաների տեխնիկական բնութագրերի ձևանմուշները, դրանց կիրառման հնարավորությունները։
Ներկաները բարձրաձայնեցին նաև ոլորտում իրականացվող փոփոխությունների մշակման և իրականացման գործում ոլորտում աշխատող մասնագետների մասնակցության խնդիրը՝ կարևորելով ֆորմալ փաստաթղթաշրջանառությունը զուգահեռ ոչ ֆորմալ մասնագիտական հանդպում-քննարկումների դերը։
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» TAAP ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ԴԱՏԱ ծրագրի շրջանակում: