Նորություններ և իրադարձություններ
Գնումների թեմայով դասընթացի մոդուլ գնումների մասնագետների համար
25.04.2022

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում մշակվել է եռօրյա դասընթացի մոդուլ տեղակա ինքնակառաարման մարմինների և գործարար համայնքի գնումների մասնագետների համար։
Դասընթացի նպատակ է՝
- Բարձրացնել դասընթացի մասնակիցների՝ ՀՀ պետական գնումների վերաբերյալ իմացության մակարդակը։
- Նպաստել ՀՀ պետական գնումների համակարգի մի շարք ընթացակարգերի կիրառման կարողության զարգացմանը։
TAAP ծարագրի թիմը համոզված է՝ գնումների գործընթացի ամենակարևոր դերակատարներից մեկի՝ գործարար համայնքի իրազեկության և ոլորտային գրագիտության մակարդակի բարձրացումը ոլորտի կարգավորման նախապայմաններից է։
Մշակված մոդուլի իման վրա առաջին եռօրյա դասընթացը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում։
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ԴԱՏԱ ծրագրի շրջանակում:
ՀՀ պետական գնումների համարկարգ․ դասընթացի մոդուլ գնումների մասնագետների համար