Նորություններ և իրադարձություններ
Ինչպե՞ս վերգտնել հանրային վստահությունը
17.06.2022

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ելույթով հանդես է եկել Շվեդիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։
«Դատարանների նկատմամբ վստահության ձևավորում. հաջողության հիմնական գործոնները» խորագրով պանելային քննարկմանը ԻԱԿ նախագահը նշել է, որ մամուլը նույնպես կանգնած է խնդրի առջև՝ ինչպես վերականգնել հանրային վստահությունը։ Այս առումով երկու կողմերն էլ կարող են միմյանց սատարել, օժանդակել՝ վերգտնելու հանրային վստահությունը։
ԻԱԿ նախագահի՝ այս խնդրի լուծմանն ուղղված տեսլականը խարխսվում է հետևյալ 4 ուղղությունների վրա.
- թափանցիկություն և հաշվետվողականություն,
- պատշաճ հաղորդակցություն մամուլի և հասարակության հետ,
- համակարգի մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացում,
- ապատեղեկատվության դեմ պայքար։
Շուշան Դոյդոյանի ելույթի տեսագրությունը
Շուշան Դոյդոյանի ելույթի տեքստը