Նորություններ և իրադարձություններ
Հայտնի են ԲԿԳ թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները
16.06.2022
Մայիսի 14-ին ամփոփվել են ԲԿԳ թեմայով լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները։ Գնահատող հանձնաժողովը ներկայացված 20 նյութերից ընտրել է լավագույն երեքի հեղինակերին։
Բաց կառավարման գործընկերության թեմայով լրագրողական մրցույթը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Աջակցություն ԲԿԳ գործողությունների ազգային 5-րդ ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակում։ Ընդհանուր առմամբ կազմակերպիչները ստացել էին 21 հայտ, որից մեկը պայմաններին չհամապատասխանելու պատճառով չէր դիտարկվել։
Գնահատող հանձնաժողովի անդամները ներկայացված նյութերը գնահատել էին հետևյալ չափանիշներով․
- Նյութերի համապատասխանությունը ԲԿԳ թեմատիկ համատեքստին։ Որքանո՞վ է լրագրողական աշխատանքը արտացոլում Բաց կառավարամ գործընկերության թեմայի շրջանակը (15 միավոր)։
- Պոտենցիալը ԲԿԳ իրազեկման գործընթացում: Որքանո՞վ են լրագրողական աշխատանքի բովանդակային և կառուցվածքային բաղադրիչները բացահայտում թեման, բացատրում/ներկայացնում այն քաղաքացու տեսանկյունից, ինչքանով է այն արդյունավետ ԲԿԳ իրազեկման գործընթացի համատեքստում (20 միավոր):
- Նյութերի շարադրանքի տրամաբանությունն ու հստակությունը: Որքանո՞վ է ներկայացով բովանդակությունը տրամաբանական և հստակ (10 միավոր):
- Լրագրողական բարեխղճությունը: Որքանո՞վ է հեղինակը պահպանել լրագրողական էթիկայի սկզբունքները (15 միավոր):
Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները և ըստ դրանց գնահատելով ստացված հայտերը՝ հանձնաժողովը որոշեց մրցանակային տեղերը բաշխել հետևյալ կերպ․
1-ին մրցանակ -287 միավոր
Գրիգոր Հարությունյանը «Թափանցիկ եւ հաշվետու աշխատանք՝ գործադիրում» աշխատանքի համար
2-րդ մրցանակ -283 միավոր
Նարա Եփրեմյանը ««Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնությունը հանրությունից առաջարկների է սպասում» աշխատանքի համար
3-րդ մրցանակ -271 միավոր
Անի Գրիգորյանը «Գնումների համակարգերում վրիպակները «քողարկում են» պայմանագրերը» աշխատանքի համար
Հաղթողները կստանան դրամական պարգևներ։