Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Բրյուսելում ներկայացվել է ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազամավարության մոդելը

02.06.2022

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հունիսի 2-3-ը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքացիական հասարակությունների համար նախատեսված աշխատաժողվին, որը նվիրված է ապատեղեկատվության դեմ պայքարին։

Աշխատաժողվին մասնակցել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ, քաղաքացիական հասարակության ղեկավարներ, որոնք հանդես են եկել փորձի փոխանակման և լավագույն արդյունքների վերաբերյալ զեկույցներով։ Աշխատաժողովի այս շարքին, մասնակցել է նաև Հանրային լրագրության ակումբի մեր գործընկեր Սեդա Մուրադյանը, ով համապարփակ ներկայացրել է մեդիագրագիտության հզորացմանն ուղղված մի շարք հարցեր։

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը աշխատաժողովի առաջին մասում ներակայացրել է ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության միջոցով դիամակայունություն ձևավորելու մոդելը։ Նա մասնավորապես ներկայացրել է Հայաստանի ազգային ռազմավարության օրինակը ապատատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ, հիմնական նպատակը, սահմանված նպատակի առաջնային երեք ուղղությունները, դրանց հասնելու նախանշված քայլերը, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ռիսկերը։

Անդրադառնալով ազգային ռազմավարության գլխավոր նպատակին՝ ԻԱԿ նախագահը նշել է, որ ռազմավարութան նպատակն է հայտնաբերել և կանխարգելել ապատեղեկատվության տարածումը, ապահովել ՀՀ Կառավարության համապատասխան արձագանքը՝ նվազեցնելով ապատեղեկատվության հնարավոր ռիսկերն ու հետևանքները։

«Ապատեղեկատվության դեմ պայքարը եղել է Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության առաջնահերթությունը 2018 թվականի հեղափոխությունից ի վեր: Եղել են մի շարք նախաձեռնություններ և նախագծեր, որոնք ուղղված են եղել ապատեղեկատվության դեմ պայքարին, սակայն դրանք բոլորն էլ ընդհանուր թերություն են ունեցել. ջանքերը եղել են մասնատված և չհամակարգված հետևաբար, դրանց ազդեցությունն այդպիսին է եղել։ Այս տարվա սկզբին Հայաստանի քաղհասարակությունն  և կառավարությունը նախաձեռնեցին ապատեղեկատվության դեմ ռազմավարության մշակում։ Մենք համատեղ սերտ աշխատանք ենք իրականացրել՝ ապահովելու համակարգված և հետևողական մոտեցում։ Ռազմավարությունը միավորում է կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ջանքերը՝ պայքարելու ապատեղեկատվության դեմ։ Փաստաթուղթը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները։ Այն կոչված է կանխարգելել ապատեղեկատվության տարածումը և հանրությանը զերծ պահել դրա հնարավոր հետևանքներից»,- ասել է Շ․ Դոյդոյանը։

ԻԱԿ նախագահը հանգամանորեն ներկայացրել է փաստաթուղթը, պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Տեղեկացնենք նաև, որ ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկման փուլում։ Փաստաթղթի պաշտոնական հաստատումը նախատեսվում է այս տարվա ընթացքում։

  Շուշան Դոյդոյանի ելույթի տեքստը

← Վերադառնալ ցուցակին