Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ մարզկենտրոնների․ նոր դատական նիստ կկայանա
30.05.2022
2017 թվականի հուլիսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների` նրանց անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փնտրել է Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի,Կապանի,Եղեգնաձորի և Իջեւանի քաղաքապետարանների կայքէջերում։
Ուսումնասիրության արդյունքում ԻԱԿ-ը հաստատել է, որ մարզկենտրոնները չեն հրապարակել 2016 թվականին վերաբերող՝ օրենքով սահմանված 13 խումբ տեղեկությունները:
2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դատարանը մերժեց ԻԱԿ-ի հայցը: Շուրջ 5 տարի տևած դատական գործով դատական նիստը կկայանա 2022 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 10:50-ին։
Ընդգծենք նաև, որ այս ռազմավարական դատավարության նպատակը ՏԻՄ մարմիններում պրոակտիվ հրապարակայնության խթանումն է և օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություների մատչելիության ապահովումը։
Մանրամասներին, այդ թվում ԻԱԿ հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ ՝ http://www.foi.am/hy/all-cases/item/1598/։