Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Բիզնես համայնքի ներկայացուցիչները միավորում են ջանքերնն ընդդեմ ապատեղեկատվության

27.05.2022

Գործարար համայնքի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ միացել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ մշակված ապատեղեկատվության դեմ պայքարում բիզնեսի ներգրավվածության մասին հայտարարությանը։ Այս քայլով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել միավորել իրենց և որոշ դեպքերում նաև իրենց կազմակերպությունների ջանքերը ապատեղեկատվության դեմ պայքարի գործում։

Ապատեղեկատվության ազդեցությունը տարբեր ոլորտների վրա օերեցօր ավելի ու ավելի զգալի է։ Բիզնես ներկայացուցիչները ևս այս խնդիրներին ու ռիսկերին բախվում եմ ամեն օր՝ հաճախ անգամ չգիտակցելով ընթացիկ խնդիրների կապը ապատաեղեկատվության հետ։

Կարևորելով ապատեղեկատվության դեմ պայքարում գործարար համայնքի դերն ու բիզնես ընկերություններին սպառնացող ռիսկերի կանխարգելումը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մայիսի 21-22-ին կազմակերպել էր «Ապատեղեկատվության դեմ պայքար․ բիզնեսի հետ, բիզնեսի համար» խորագրով աշխատաժողով։ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ «Ապատեղեկատվության դեմ պայքար մասնավոր հատվածում» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան բիզնես ընկերությունների և նրանց միավորող կառույցների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ։

Ոչ ֆորմալ հանդիպման նպատակն էր ոլորտի մասնագետների հետ քննարկել գործարար համայնքի վրա ապատեղեկատվության ազդեցության հնարավոր ռիսկերն ու խնդիրները, քարտեզագրել դրանց կանխարգելման և արդյունավետ հակազդեցության հնարավորությունները։ Հանդիպումը նաև ապատեղեկատվության դեմ պայքարի սեփական փորձի փոխանակման և համատեղ միջոցառումների հանարավորությունները քննարկելու լավ հարթակ էր։

Կարևորելով բիզնես համայնքի հետ շարունակական համագործակցության դերը ապատեղեկատվության դեմ պայքարում՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մասնակիցներին առաջակեց ընդունել համատեղ խորհրդանշական հայտարարություն՝ ամրագրելու այս դաշտում համագործակցելու պատրաստակամությունն ու ազդարարելու համատեղ նախաձեռնությունների մեկնարկը։

«Ապատեղեկատվության թեմայով աշխատանքը բիզնես համայնքի համար նոր է, այս դաշտում բոլոր դերակատարներս էլ բազմաթիվ անելիքներ ունենք։ Կարևոր է սակայն հստակ գիտակցել, որ արդյունավետության համար փոխգործակցությունը պարտադիր նախապայման է․ մեզանից յուրաքանչյուրն այս պայքարի համար անհրաժեշտ գիտելիք և փորձառություն ենք կուտակել, որոնց համադրման միջոցով ապատեղեկատվության առաջ բերած խնդիրներին կարող ենք արձագանքել ավելի համակարգված ու գործուն մեխանիզմներով։ Լիահույս եմ, որ այս խորհրդանշական քայլը մեծ ծրագրերի ու նախաձեռնությունների տանող քայլ դառնա»,- նշում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Ապատեղեկատվության դեմ պայքար. բիզնեսի հետ, բիզնեսի համար» խորհդանշական հայտարարության տեքստը և դրան միացած անձանց անվանացանկը ստորև՝

 

Ապատեղեկատվության դեմ պայքար. բիզնեսի հետ, բիզնեսի համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22․05․2022

Գիտակցելով բիզնեսի ոլորտում ապատեղեկատվության հնարավոր խնդիրներն ու բացասական ազդեցությունը,

ամփոփելով 2022 թվականի մայիսի 21-22-ին Աղվերանում կայացած «Ապատեղեկատվության դեմ պայքար. բիզնեսի հետ, բիզնեսի համար» խորագրով աշխատաժողովի ընթացքում քարտեզագրված խնդիրներն ու մարտահրավերները,

գնահատելով Աշխատաժողովի ընթացքում քարտեզագրված լուծման մեխանիզմները, ռիսկերի կանխարգելման և արդյունավետ հակազդեցության հնարավորությունները,

ինչպես նաև կարևորելով բիզնեսի դերը դրանց մշակման, գործարկման և տարածման համատեքստում՝

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ի դեմս նախագահ Շուշան Դոյդոյանի, և գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների (անվանացանկը՝ ստորև) սույն փաստաթղթով մեր պատրաստակամությունն ենք հայտնում միավորել մեր ջանքերը ապատեղեկատվության դեմ պայքարի գործում։


————————————————————————

«Ապատեղեկատվության դեմ պայքար. բիզնեսի հետ, բիզնեսի համար» աշխատաժողովի մասնակիցներս պատրաստակամություն են հայտնում․

  • Նպաստել բիզնես համայնքի ներկայացուցիչների և աշխատակիցների՝ փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանը․
  • Նպաստել ոլորտի կարիքների, դաշտում առկա ռիսկերի և հնարավորությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացմանը․
  • Նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարի ժամանակակից գործիքների մշակմանը, կիրառմանն ու տարածմանը․
  • Խթանել ապատեղեկատվությանը հակազդող գործիքների մշակմանն ու կիրառմանը կազմակերպության և համայնքի ներսում․
  • Ակտիվորեն մասնակցել գործարար համայնքի առանձնահատկություններից բխող ապատեղեկատվության տարածմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկումներին և մասնագիտական հանդիպումներին՝ հնարավորության դեպքում նախաձեռնել նմանօրինակ միջոցառումներ․
  • Տարածել ապատեղեկատավության դեմ պայքարում բիզնեսի դերի և կարևորության մասին տեղեկատվությունը՝ ի նպաստ համայնքի և ոլորտի կարգավորման․
  • Նպաստել ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության ջատագովությանը՝ ներկայացնելով բիզնես համայնքի շահերը Ռազմավարության ստեղծման և իրականացման գործընթացում։
     
Հայտարարությանը աշխատաժողովի խմբի անունից միաել են՝
  1. Աբգար Սարգսյան՝ «Ոտնաման» ՍՊԸ հիմնադիր ղեկավար
  2. Արա Մարության՝ «Էկոագրոլոգ» հիմնադիր
  3. Արամ Հարությունյան՝ «Կապիտալ թրասթ» ՍՊԸ, բիզնես խորհրդատու
  4. Արմինե Դավթյան՝ Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (AmCham), քաղաքականության խորհրդատու
  5. Արտյոմ Խաչատրյան՝ «Ֆաբերլիք» ընկերության ցանցային տնօրեն
  6. Գառնիկ Անտոնյան՝ «ԳՍՊ Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր
  7. Գարիզետա Չախոյան՝ հաղորդակցման փորձագետ
  8. Գայանե Թադևոսյան՝ ՀՀ առևտրարդյունաբերական պալատ, առաջատար մասնագետ
  9. Գոհար Մնացականյան՝ «Բոհեմ» արվեստանոց-թեյարանի հիմադիր, Հայաստանի սոցիալական ձեռանկությունների ասոցիացիայի փոխնախագահ
  10. Գևորգ Թումանյան՝ «Թումանյան» հյուրատուն
  11. Դիանա Հարությունյան՝ ՎԶԵԲ-ի կողմից հիմնադրված Գործարարության աջակցման գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության խորհրդատու
  12. Էդգար Մեհրաբյան՝ ՀՀ առևտրարդյունաբերական պալատ, ծրագրերի համակարգող
  13. Լուսինե Պետրոսյան՝ առողջապահական մարքեթինգի մասնագետ
  14. Սաթենիկ Ասիլյան՝ «Ափգրեյդ» ընկերության համահիմնադիր, ծրագրերի ղեկավար
  15. Սյուզաննա Բաթոյան՝ «ԶարտՊրինտ» ՍՊԸ տնօրեն
  16. Սյուզաննա Ծատուրյան՝ իրավաբան
  17. Վարսիկ Մխիթարյան՝ «Մասիս» բժշկական կենտրոն, հանրային կապերի պատասխանատու
  18. Տիգրան Չախալյան՝ պրոդուկտ մենեջեր
  19. Քնարիկ Խաչատրյան- «Ֆաբերլիք» ընկերության ցանցային տնօրեն

 

← Վերադառնալ ցուցակին