Նորություններ և իրադարձություններ
Դասընթաց և մրցույթ լրագրողների համար
29.04.2022
Պետական բյուջե և պետական գնումներ․ մոնիտորինգի կարողությունների զարգացման դասընթաց և մրցույթ լրագրողների համար
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում Ինֆորացիայի ազատության կենտրոնը մայիսի 5-7-ը Երևանում կազմակերպում է կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց և մրցույթ լրագրողների համար։
Դասընթացի թեմատիկ շրջանակը
Եռօրյա դասընթացն անցկացվելու է Երևանում օրական մինչև 6 ժամ զբաղվածությամբ։ Թեմատիկ համառոտ շրջանակը՝
- ՀՀ պետական գնումները կարգավորող օրենսդրությունը, կիրառման առանձնահատկությունները, գնումների գործընթացը, գնման ձևերը և դրանց կիրառման պայմանները, «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
- Գնումների էլեկտրոնային համակարգեր․ Gnumner.am, Armeps.am, PPCM, ARMEPS։
- Պետական գնումները պետական բյուջեի համատեքստում, ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, բյուջետավորման մեթոդները և մոտեցումները, բյուջեի ձևավորման և բաշխման սկզբունքները, նորմերն ու հարաբերակցությունը:
- Ծրագրային բյուջետավարման հիմունքները և կիրառումը ՀՀ-ում:
- Քաղաքացիական մասնակցություն և մոնիտորինգի էությունը, մասնակցային բյուջետավարման մոտեցումները, պետական բյուջեի և գնումների մոնիտորինգի էությունը և նպատակները, մոնիտորինգի իրականացման խոչընդոտները և հաջողությանը նպաստող գործոնները, փուլերը, չափանիշների քարտեզագրումը, մոնիտորինգի իրականացման գործիքակազմը և քայլերը։
- Պետական գնումներին առնչվող բաց տվյալների հետ աշխատանք։
Դասընթացը վարում են գնումների խորհրդատու, գնումների ոլորտի փորձագետ Անի Թորոսյանը և ֆինանսական ոլորտի փորձագետ, հետազոտող Ղարիբ Հարությունյանը, «ՍիվիլՆեթ»-ի CivilNetCheck փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել պետական գնումների թեմայով լրագրողական նյութերի նախագծերի մրցույթի և ստանալ մինչև 100.000 ՀՀ դրամ սեփական նախագիծն իրականություն դարձնելու համար։
Մասնակցության պայմանները
Դասընթացը նախատեսված է հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ ՀՀ պետական բյուջեի և գնումների ոլորտի լուսաբանման փորձառությունը ցանկալի, բայց պարտադիր չէ։
Ուշադրություն։ Ծրագիրը փոխհատուցում է մարզային մասնակիցների ճանապարհածախսը, կացության հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում։ Դասընթացի օրակարգն ու մասնակցության մանրամասները կներկայացվեն գրանցված մասնակիցներին։
Գրանցման պայմանները
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մայիսի 3-ը ներառյալ լրացնել մասնակցության առցանց հայտադիմումը։ Հղումը՝ https://forms.gle/E32aAuNBfvNFsbUh7։
Գրանցվելու համար կարելի է նաև ուղարկել մասնակիցի տվյալներով (անուն ազգանուն, կառույցի անվանում, մասնակցի պաշտոնը, էլ․ հասցե և հեռախոսահամար) էլեկտրոնայաին նամակ Ինֆորմացիայի ազատության կենտրոն foi@foi.am հասցեով, կամ զանգահարել 094 700 974 հեռախոսահամարով։
———————————————————————
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։