Նորություններ և իրադարձություններ
Լրագրողների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել բռնության կոչեր հրապարակելու մեղադրանքով
28.02.2022

2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով հարուցված 17 գործերից և ոչ մեկը չի հարուցվել լրագրողի և/կամ լրատվամիջոցի նկատմամբ։
Այս տվյալները Ինֆորմացիայի ազատության կենտրոնին է ներկայացրել ՀՀ դատախազությունը՝ ԻԱԿ-ի կողմից ուղարկված տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան։ ԻԱԿ-ը հարցմամբ խնդրել էր տրամադրել տեղեկություններ այն մասին, թե քանի գործ է հարուցվել 2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով և դրանցից քանի՞սն են հարուցվել լրագրողի/լրատվամիջոցի նկատմամբ։
Ըստ պատասխան գրության՝ 2021-ին հարուցված 17 գործերից 9-ի վարույթն ավարտվել է, 2-ինը՝ կարճվել արդարացման հիմքով, իսկ մնացած 7-ը ըստ էության քննելու համար ուղարկվել են դատարան։